ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բրիտանացիների կեսից ավելին ցանկանում է դուրս գալ ԵՄ-ից

Բրիտանացիների կեսից ավելին ցանկանում է դուրս գալ ԵՄ-ից
06.09.2015 | 20:50

Բրիտանացիների մեծ մասը ցանկանում է, որ երկիրը դուրս գա ԵՄ-ից: Հարցվածների 51 տոկոսը ցանկանում է լքել ԵՄ-ն, 49 տոկոսը պատրաստ է մնալ ԵՄ կազմում՝ գրում է Daily Mail-ը: Հարցումն անցկացրել է Survation սոցիոլոգիական ընկերությունը: Հուլիսին ձայների հարաբերակցությունը 46 էր ընդդեմ 54-ի՝ հօգուտ ԵՄ-ի կազմում մնալու: Վերջին հարցման ժամանակ հարցը այլ կերպ է ձևակերպվել, ինչն էլ նպաստել է ձայների հարաբերակցության փոփոխությանը: Բացի դրանից, բրիտանացիների տրամադրվածության վրա ազդել է նաև ԵՄ-ում փախստականների ճգնաժամը: Մշուշոտ Ալբիոնի բնակիչների մեծ մասը մտադիր չէ Գերմանիայի օրինակով ապաստան տալ սիրիացի ներգաղթյալներին: Առցանց հարցումը անցկացվել է սեպտեմբերի 3-4-ին: Հարցմանը մասնակցել է 1004 մարդ: Նախորդ հարցման մասնակիցների թիվը 5000 էր: ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեն պետք է անցկացվի մինչև 2017-ի վերջը՝ խոստացել է վարչապետ Դևիդ Քեմերոնը մայիսին վերընտրվելուց հետո: Վարչապետը կողմ է ԵՄ-ում մնալուն, սակայն միջպետական միության նկատելի բարեփոխումների պայմանով:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ